Դուբայում հորդառատ անձրև է տեղացել՝ ամբողջությամբ հեղեղելով Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի փողոցները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Դուբայում ուժեղ քամի է մոլեգնում, տեսանելիությունը խիտ անձրևի պատճառով հասել է նվազագույնի։ Տեղի բնակիչների խոսքով՝ քաղաքում անջատվել է հեռուստատեսությունը, չեն աշխատում առաքման ծառայությունները:
Հաղորդվում է նաև, որ կաթվածահար է եղել տրանսպորտը, ներառյալ՝ ավիահաղորդակցությունը: