📹Թբիլիսիում կրկին բախումներ են

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ հանրահավաքի ժամանակ կրկին բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, հայտնում է Sputnik Грузия-ն։

Ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին, որ փորձում էին փակել ԱԺ մուտքը, հավաքվածներն, ի պատասխան, սուլել են։

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի ԱԺ հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print