Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային ու այլ աշխատակիցների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից մինչ այժմ մարզում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները։

Թիերի Ռիբոն ներկայացրեց այն ծրագրային ուղղությունները, որոնց շրջանակում այս տարի աշխատանք են իրականացնում մարզում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, հումանիտար ոլորտ, արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացում, համայնքային զարգացում և այլն։ Նա նշեց, որ Սյունիք այցի ընթացքում դիտարկել է նաև նախորդիվ իրականացված ծրագրերի արդյունքները, ու տեղերում փոփոխությունները դրական են։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ աշխատանքն ու ակտիվ համագործակցությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print