Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության երկու մրցումային օրվա ընթացքում հայ մարզիկ-մարզուհիներն արդեն նվաճել են 17 մեդալ, որից 1-ը՝ ոսկե, 2-ն՝ արծաթե, 14-ը՝ բրոնզե:
Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի փոխանցմամբ 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Արծաթե մեդալների են արժանացել Ադամյան Էլիզան (50կգ) և Միհրան Սլոյանը (49կգ):
Հոկտեմբերի 16-ին մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները: