Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքը։
«Այո, դա իսկապես այդպես է», – ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։