Համացանցում տարածվել են նոր կադրեր` Արցախից ռուս խաղաղապահների և նրանց տեխնիկայի դուրսբերումից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սկսվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: