Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
Բանկի աշխատակիցները նկարահանել են միջադեպը և ոստիկանություն կանչել։ Հաղորդվում է, որ կինը բերման է ենթարկվել, իսկ տարօրինակ տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: