Մեղրի համայնքում ապրիլի 16-ին տեղի ունեցավ հանրային իրազեկում, որի ընթացքում քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4-ի՝ Ագարակ-Քաջարան հատվածի՝ մեկնարկող շինաշխատանքներով պայմանավորված հարցեր։ Ներկաները խոսեցին ազդեցության ենթակա անձանց իրավունքներից, բողոքարկման գործընթացներից և ոչ միայն։
