Հաղորդվում է, որ տղամարդը նաև լուսանկարել է Գերմանիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները, որից հետո նկարներն ուղարկել է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին։
Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով Գերմանիայում երկու մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։
Ամբաստանյալները, ենթադրաբար, գործել են ռուսական գաղտնի ծառայության հրահանգով։ Նրանք ձերբակալվել են ապրիլի 17-ի առավոտյան Բավարիայի Բայրոյթե քաղաքում։
Հիմնական կասկածյալը Բավարիայից 39-ամյա Դիթեր Ս.-ն է։ Ենթադրաբար, նա ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցում է 2003 թվականի հոկտեմբերից։ Նա համաձայնել է իրականացնել հրկիզումներ և պայթյուններ ռազմական ենթակառուցվածքներում, զենքի գործարաններում և արդյունաբերական օբյեկտներում։
Հաղորդվում է, որ տղամարդը նաև լուսանկարել է Գերմանիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները, որից հետո նկարներն ուղարկել է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին։ Դիթերի հետ աշխատել է գերմանական ծագումով 37-ամյա ռուս Ալեքսանդրը։ Դաշնային դատախազությունը ենթադրում է, որ նա նույնպես ռուսական հետախուզության գործակալ է եղել: Նա նույնպես ձերբակալվել է։