Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:
Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից.
«Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց. կայծակի հարվածներ, անդադար թափահարում: Երկու ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»:
Հիշեցնենք՝ Դուբայ անապատային քաղաքը հեղեղվել է ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների պատճառով։ Ավելի քան 142 մմ անձրև է տեղացել 24 ժամվա ընթացքում՝ հեղեղելով մայրուղիներն ու տները, խաթարել Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները, երեքշաբթի չեղարկվել են 45 ժամանող և մեկնող չվերթեր:
Մանրամասները՝ տեսանյութում: