Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ամենամեծ Էվին բանտում ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
«Ըստ հրապարակված նկարների՝բանտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյունի ձայն է լսվել»,-ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը նշում է, որ հրդեհը բռնկվել է մի քանի բանտարկյալների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով։ Fars-ի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարության օպերատիվ գործողության շնորհիվ հրդեհն անմիջապես մարվել է։
Շխատօգնության ծառայության փոխանցմամբ բռնկված հրդեհի հետեւանքով ութ մարդ է տուժել։