Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) Հնդկաստանի կառավարության անունից օտարերկրյա ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ:
Նշված կրթաթոշակներին դիմելու համար նախատեսված է (A2A https://a2ascholarships.iccr.gov.in/) հարթակը, որը գործելու է՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
31 մայիս 2024թ.-հայտերի ներկայացման վերջնաժամկետ,
30 հունիս 2024թ.-ընդունման (ծանուցում արտերկրում հնդկական դիվանագիտական առաքելություններին) կամ մերժման (ծանուցում ուսանողներին) մասին համալսարանի տեղեկացման վերջնաժամկետ,
15 հուլիս 2024թ.-արտերկրում հնդկական առաքելությունների կողմից կրթաթոշակների հատկացման և համապատասխան նամակներով տեղեկացման վերջնաժամկետ,
25 հուլիս 2024թ.-ուսանողների կողմից կրթաթոշակի առաջարկի ընդունումը հաստատելու/մերժելու վերջնաժամկետ,
10 օգոստոս 2024թ.-ելնելով առաջին փուլի ընդունելությունների քանակից (եթե ընդունելությունները պակաս են հատկացված կրթաթոշակային տեղերից)՝ արտերկրում հնդկական առաքելությունը կարող է կրթաթոշակներ առաջարկել այն ուսանողներին, որոնք չեն դիտարկվել առաջին փուլում,
20 օգոստոս 2024թ.-երկրորդ փուլի ուսանողներին ընդունման մասին տեղեկացնելու վերջնաժամկետ:
Կից՝ կրթաթոշակ ստանալու համար դիմելու աղյուսակային գծապատկերը: