Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային կենտրոններին

Թեհրանը տեղորոշել է Իսրայելի «միջուկային կենտրոնների» գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական պետությունն արձագանքի իսրայելական ռազմական օբյեկտների վրա իրանական վերջին հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ահմադ Հաքթալաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սիոսնիստական թշնամու միջուկային օբյեկտները տեղորոշված են, մեր տիրապետության տակ ունենք բոլոր թիրախների մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը և նրանց ենթադրյալ պատասխան գործողություններին պատրաստ ենք արձակել հզոր հրթիռներ, որպեսզի ոչնչացնենք թիրախները»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA -ն։

Ըստ Հաքթալաբի՝ Իսրայելը երկար տարիներ «դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ» է իրականացնում Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքի դեմ։ Հրամանատարը նշել է՝ եթե Իսրայելը «Իրանի դեմ ագրեսիա գործի», իրանական բանակը զինված ուժերի առկա ներուժի շնորհիվ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, «կպատասխանի Իսրայելի ցանկացած սպառնալիքի»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print