Եվրամիությունը զգուշորեն է արձագանքում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը

Եվրամիությունը ագուշորեն է արձագանքում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցին, թե ինչպես է Եվրամիությունը գնահատում ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու որոշումը, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։

«Այն, ինչ կարող ենք ասել, այն է, որ մենք ի գիտություն ենք ընդունում ԼՂ-ից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։

Այնուհետև հավելում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print