Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ. Լավրով

Ցանկանում եմ կրկնել Փաշինյանի խոսքերը, որ իրենք գնահատում են ու արժևորում ՌԴ դերն ու ՌԴ-Հայաստան հարաբերությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Խոսում է Մոսկվան» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին․

«Կան փաստեր, որոնք համառ են։ Մենք, ամեն դեպքում, ՀՀ հետ դաշնակիցներ ենք՝ իրավական, տնտեսական ու անվտանգային առումներով։ Հայաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ դերը ՀՀ համար։ ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդարանում ասաց, որ ՌԴ դերը դժվար է թերագնահատել, և գնահատում ենք այն դրականը, որ եղել է և կա։ ԵԱՏՄ-ում ամենաշատ օգուտները՝ հարաբերական առումով, ստանում է Հայաստանը։ Երկրի տնտեսության 35%-ը իրացվում է ԵԱՏՄ-ում։ Նախորդ տարի ՀՀ-ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 37%–ը ԵԱՏՄ-ն է, 13%-ը՝ ԵՄ-ը, 3%-ը՝ ԱՄՆ-ն։ Գազը՝ 173 դոլար խորանարդ մետրի համար։ Ամերիկան ցանկանում է փակել Մեծամորի ատոմակայանը և փոխարինել փոքր կայաններով․ հուսով եմ՝ Հայաստանում հասկանում են Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էներգիայի կարևորությունը։ 

Զանգեզուրի ՊՄԿ–ն Հայաստանի գլխավոր հարկատուն է։ Ցավոք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններից հետո անմիջապես ԱՄՆ-ԵՄ–ը խառնվեցին գործընթացին՝ սեփականաշնորհելու արդյունքները: Ցանկանում եմ կրկնել Փաշինյանի խոսքերը, որ իրենք գնահատում են ու արժևորում ՌԴ դերն ու ՌԴ-Հայաստան հարաբերությունները»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print