Ապրիլի 19-ին՝ ժամը 15:15-ից մինչև ժամը 16:15-ը, փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան 9-10-րդ կմ-ին «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 3 խմ):
Աշխատանքների ընթացքում նշված ճանապարհահատվածում Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի կարգախմբերն իրականացրել են հերթապահություն:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հարկադիր քարաթափում է իրականացվել նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Նշվում է, որ ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ)։