Մամիկոն Ղարիբյանը «Երևան օփեն»-ի առաջատարների թվում է

Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ մայրաքաղաքում ընթացող շախմատի «Երևան օփեն» 4-րդ միջազգային մրցաշարի 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը 3 առաջատարների թվում է․ 5 միավորով ռուս Սերգեյ Լոբանովի ու Ալեքսեյ Գոգանովի հետ կիսում է առաջինից երրորդ տեղերը։

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։

Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում արդեն 4-րդ անգամ, մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print