Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Բնակիչները գիշերը շարունակելու են փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։
Կառավարության հայտարարությունից հետո, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են, բնակիչները շարումակում են բողոքի ակցիան՝ փակ պահելով Կիրանց-Ոսկեպար հատվածը։