Ցեմենտի ներկրման տուրքը կարժենա 2000 դրամ․ օրենքը հաստատվել է

ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն, անդրադառնալով շուկայում ցեմենտի պակասորդին, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել.

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն) Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,-նշել է պատգամավորը։

Թունյանն ընդգծել է նաև, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը: Պատգամավորի խոսքով նախարությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print