ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երևանից որևէ ազդանշան չի եղել ռուսաստանյան ռազմակայանի Հայաստանից դուրսբերման վերաբերյալ։
«Կրկին այդ առումով ազդանշաններ չեն եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսաստանյան սահմանապահ կետերի դուրսբերման մասին հայտարարությունները։