Էրդողանը 13 տարվա դադարից հետո կմեկնի Իրաք

Ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնելու է Իրաք: Թուրքիայի առաջնորդը նախ հանդիպելու է Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆի, ապա վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ օրակարգում լինելու են անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Այդ նպատակով Իրաքի հետ գործողությունների համատեղ կենտրոնի բացման հարցերը ևս քնարկվելու են։

Մայրաքաղաք Բաղդադում հանդիպումներ ունենալուց հետո Էրդողանն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ևս բարձր մակարդակի շփումներ կունենա:  Օրակարգում են լինելու առևտրային հարաբերություններին վերաբերող հարցեր: Թուրքիան մտադիր է 2030-ին երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 20 մլն դոլարի: 

Էրբիլում Էրդողանը կմասնակցի նաև այցի շրջանակներում կազմակերպվելիք գործարար համաժողովին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print