Կիրակի գիշերը Թեհրանի «Էվին» բանտում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է․ 4 բանտարկյալ է զոհվել, 61-ը՝ տուժել: Տեղեկությունը հաղորդում է TASS-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Գործակալության փոխանցմամբ մահացած բանտարկյալները թունավորվել են շմոլ գազից։ 10 տուժած հոսպիտալացվել է, նրանցից չորսի վիճակը ծանր է։
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ «Էվին» բանտի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է առնվազն ութ մարդ: