Ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։






Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածում գտնվող տաղավարներում և կից երկու պահեստում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ 12 քմ տարածքում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ։