Ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Տավուշի մաարզպետ Հայկ Ղալումյանը։ Հանդիպումն անցկացվել է Կառավարության շենքում, տևել է մոտ 3 ժամ։
24news.am-ի տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ են նաև հանդիպել՝ նրա առաջարկով։ Հանդիպումը դեռ ընթանում է։