Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան

«Իրատեսական չեմ համարում»,- Արցախից բռնի տեղահանվածների՝ պատմական հայրենիք վերադարձի հնարավորության մասին բրիտանական լրատվամիջոցների հնչեցրած հարցին ի պատասխան՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարել է՝ Հայաստանն Արցախի համար պատերազմ վարել չի պատրաստվում։

«Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print