Վաղ առավոտից փակ է Բաղանիս- Ոսկեպար ճանապարհը, ընդ որում՝ ոստիկանության կողմից։ Նշենք, որ տեղի բնակիչներն ակցիա են իրականացնում միջպետական ճանապարհի՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում։
Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:
Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ: