Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այս մասին COP29-ին նվիրված ֆորումին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղազախստանը մեզ դիմեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, մենք համաձայնվեցինք դրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա։ Ղազախստանում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print