Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամսվա ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է առաջատարի իր դիրքը՝ շարունակելով մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Գրանդ տոբակո»։
ՊԵԿ-ի տրամադրած ցանկի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև՝
1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
2. «Գազպրոմ Արմենիա»
3. «Գրանդ տոբակո»
4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
5. «ՄՏՍ Հայաստան»
6. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»
7. «Սի Փի Էս Արմենիա»
8. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»
9. «Ֆլեշ»
10.«Ջեյ Թի Այ Արմենիա»
ՊԵԿ-ի փոխանցմամբ ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները:
«1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաեւ 2021թ. hունվար-սեպտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները»,-նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։