Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու պատրաստակամությունը։ Տեղեկությունը փոխանցում է SputnikArmeni-ն՝ հղում անելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
Իրանցի նախարարը մտահոգություն է հայտնել Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունից․ «Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը»,-հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայրամովը անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ: