Ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ այս տարի էլ Բաղաբուրջի հուշահամալիրն առավոտից մարդաշատ էր։ Ծաղկեդրման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավարը՝ աշխատանքային խմբով, Սյունիքի մարզպետը, Կապան համայնքի ղեկավարը, բարձրաստիճան զինվորականներ, ուժային այլ կառույցների և ուսումնական հաստատությունների աշխատակիցներ։
