Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, դրամանենգության և խարդախության՝ 1-ական դեպք։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 23-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 203 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 72, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, գույքը հափշտակելու կամ վնասելու՝ 6, խուլիգանության՝ 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, թմրանյութի իրացման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով հիմնարկ ստեղծելու կամ նույն նպատակով Ա/Ձ հաշվառելու, սուտ մատնության, հողը փչացնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինքնիրավչության, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, դրամանենգության և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։