Մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել», – նշեց խոսնակը:
Դեպքի հանգամանքները և վայրը ՊՆ-ն չի բացահայտում: