Չարլզ 3-րդի մահվան դեպքում մշակված ծրագիրը պարբերաբար թարմացվում է. Daily Beast

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մահվան դեպքում Բրիտանական կառավարության մշակած Menai Bridge կոչվող ծրագիրը պարբերաբար վերանայվում և թարմացվում է: «Ծրագրերը մաքրվել են և այժմ ակտիվորեն թարմացվում են: Դա կարելի էր սպասել՝ հաշվի առնելով, որ թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել»,- գրում է Daily Beast-ը՝ հղում անելով պալատին մոտ կանգնած աղբյուրին։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ ծրագրի հարյուրավոր էջերի կազմման մեջ ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաները վերանայում են դրա բոլոր կողմերը:

Բացի դրանից, հաշվի է առնվում նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության փորձը. պաշտոնյաներն ուսումնասիրում են, թե հաջորդ միապետի մահվան դեպքում ինչն է լավագույնս արվել, և ինչը կարելի է անել ավելի լավ: Մեկ այլ ռազմական աղբյուրի պնդմամբ էլ՝ ծրագրերի մշտական վերանայման փաստում ինչ-որ առանձնահատուկ բան փնտրել չարժե։ «Չարլզի հուղարկավորության լուրջ պլանավորումը սկսվել է թագուհու հուղարկավորության հենց հաջորդ օրը»,- հավելել է նա։

Բուքինգհեմյան պալատը չի նշում, թե ինչ տեսակի քաղցկեղ ունի միապետը։ Սակայն, ինչպես գրում է Daily Beast-ը՝ վկայակոչելով անանուն օնկոլոգ մասնագետին, Կառլի բուժման համար Լոնդոն կատարած կանոնավոր այցերը հուշում են, որ նա ռադիոթերապիայի է ենթարկվում: Այն անցկացվում է բուժման համար քիմիաթերապիա չպահանջող խոշոր բուժսարքավորումների միջոցով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print