Հայաստանցի երիտասարդ մարմնամարզիկները ԵԱ եզրափակչում են

Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ևս ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին:

Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ էին դուրս եկել նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան այսօր՝ ապրիլի 26-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print