Եկեք անկեղծ լինենք. ՆԱՏՕ-ն Ուկրաինային չի տրամադրել խոստացած օգնությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները վերջին ամիսներին խոստացված ռազմական օգնություն չեն ցուցաբերել Ուկրաինային, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ից ամիսներ են պահանջվել Կիևին օգնության նոր փաթեթի շուրջ համաձայնության գալու համար, և Եվրամիությունը չի մատակարարել արկերի խոստացված քանակությունը։

«Եկեք անկեղծ լինենք. իրականությունն այն է, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային չեն տրամադրել իրենց խոստացած օգնությունը», – ասել է Ստոլտենբերգը Գերմանիայում  ելույթի ժամանակ:

Ապրիլի 24-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։ ԱՄՆ վարչակազմը չէր կարողանում համաձայնության գալ այս օրինագծի շուրջ 2023 թվականի նոյեմբերից։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print