Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Տեղեկությունը փոխանցում է ParsToday-ը։
Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքն ասել է, որ Իրանցի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը ծրագրում է Հայաստանում ավտոմեքենաների արտադրության գիծ գործարկել։ ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարություններն էլ իրենց հերթին հետամուտ են այդ հարցին:
Փեյմանփաքi խոսքով Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։
Անդրադառնալով Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելուն՝ Փեյմանփաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորություն ապահովելու համար»: