ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ Թունյանը ՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Թունյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները։

Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում և կա երկիր, որը գազի կարիք ունի ու եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ասաց ՔՊ-ական պատգամավոր Բակեն Թունյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հնարավորություններին։

Հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից է պետք գազ գնել և արդյ՞ք այն չի առաջացնի տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներ, Թունյանն ասաց․

«ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ու պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն է ու շահավետը, իսկ էներգակիրների հետ կապված վտանգներ  առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, ու քո աղբյուրը մեկն է։ Ինչքան կարողանում ես քո մատակարարաման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»։

Թունյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները։

Պատգամավորը նշեց նաև, որ ներկա պահին ռուսական ու իրանական գազը ամբողջությամբ բավարարում են ՀՀ-ի պահանջները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print