Իսպանիայի իրավապահ մարմիններն Ալխեսիրասի նավահանգստում առգրավել են մոտ 25 տոննա հաշիշ. այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։
Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տեղափոխում դեպի Ֆրանսիա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առգրավված ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2015 թվականից ի վեր, երբ իրականացվել է գրեթե 48 տոննա հաշիշի կանխում։