«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ Պապիկյանի այս հայտարարությունից հետո իրարանցում սկսվեց՝ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ում են տանելու, երբ, ինչպես։ Բայց պարզվեց՝ սա ընդամենը գաղափար է, որը դեռ պետք է դառնա նախագիծ, ընդունվի, նոր ուժի մեջ մտնի։
ՊՆ մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչեւ նոյեմբերի 22-ն է տեւելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։ Ստացվում է՝ այս իշխանությունները դարձյալ շտապեցին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում