Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:
«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։
Թեև ճանապարհը մոտ կես ժամ է փակ, բայց արդեն ոստիկանական ուժեր են ժամանել։ Իրավապահները պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։
