Այսօր՝ ապրիլի 29-ին SHAMSHYAN.com է զանգահարել Երևանի բնակիչ Կարինե Բրեյանը, ով բողոքի ձայնն է բարձրացնում՝ ուղղված Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների և չդադարող վախերի մասին։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինն ասել է․ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում են։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի՝ երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր, ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։
Վերջում նա ասել է, որ երեխայի հանդեպ դասղեկի նման վերաբերմունքի պատճառը նրանում է, որ ինքը երբեք դպրոցի անհասականալի ու անհիմն դրամահավաքներին չի մասնակցում, իսկ դրամահավաքներ, ըստ նրա, շատ հաճախակի են լինում։
Կ․ Բրեյանը խնդրել է իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը ու հետևողականությունը։