Սկսել են արտասահմանում անշարժ գույք ձեռք բերել․ «Հրապարակ»

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները արտասահմանում 7 տոկոսով ավելի շատ անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ են կնքել, քան երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտնում է Intermark Real Estate պարբերականը։

Նշվում է, որ արտասահմանյան անշարժ գույքի հանդեպ ռուսների հետաքրքրությունը կտրուկ մեծացել է սեպտեմբերի վերջին, երբ ՌԴ-ում հայտարարվեց մասնակի զորահավաքի մասին։ ՌԴ քաղաքացիներն առավել շատ հետաքրքրվում են Թուրքիայի, Թաիլանդի, ԱՄԷ անշարժ գույքի շուկաներով։ Հետաքրքրություն կա նաեւ Բալի կղզու, ինչպես նաև Եգիպտոսի, Ուզբեկստանի, Օմանի հանդեպ ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print