Մայիսի 1-ին Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը, հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Տոնական ժամանակացույցի համաձայն զբոսայգին կբացվի ժամը 11։00-ին, այնուհետև ժամը 13:00-ին զբոսայգու տարածքում համերգային ծրագրով, միաժամանակ ձեռագործ աշխատանքների ու նկարների ցուցադրությամբ հանդես կգան Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները։