Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները պետական դավաճանության հերթական դեպքն են բացահայտել։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ։ ՀՀ քաղաքացին 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում 370 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ է փոխանցել։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print