5 զոհ, 32 վիրավոր․Օդեսայի ուղղությամբ հարվածներ են եղել

Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, զոհվել է չորս մարդ, ևս մեկը մահացել է ինսուլտից: Վիրավորվել է 32 տեղացի, այդ թվում՝ ուկրաինացի հայտնի քաղաքական գործիչ Սերգեյ Կիվալովը:

Վիրավորներից 25–ը գտնվում է հիվանդանոցներում, նրանց թվում կա երկու երեխա և մեկ հղի կին:

Ըստ BBC-ի՝ տեղական իշխանությունները հայտնել են, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով, որը, նախնական տվյալներով, «հագեցված» է եղել կասետային զինամթերքով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print