ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել

Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում փոխհրաձգության հետևանքով զոհվել է ԱՄՆ Մարշալների աշխատանքային խմբի երեք անդամ և մեկ ոստիկան, վիրավորվել է իրավապահ մարմինների ևս չորս աշխատակից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ 

Ոստիկանները փորձել են ձերբակալել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար կասկածվողին:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցները սկսվել են այն ժամանակ, երբ մարշալները մոտեցել են կասկածյալի տանը: Լսելով կրակոցների ձայները՝ օգնության են վազել տեղի ոստիկանները։ Նրանց օգնությամբ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է։ Սակայն, հետո մեկ այլ տղամարդ ատրճանակով դուրս է եկել տնից և նույնպես կրակ է բացել։

Միջադեպի կապակցությամբ քաղաք է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print