Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խոստանում է, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին:
«Ես խոստանում եմ ձեզ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը, կամրապնդենք Վրաստանի տնտեսությունը և կդառնանք Եվրամիության անդամ 2030 թվականին», – հայտարարել է նա Թբիլիսիում «Վրացական երազանքի» հանրահավաքի ժամանակ: Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով ու ինքնությամբ։ Հենց այս յուրահատուկ ազգային ավանդույթներով և ինքնությամբ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք ունենալ Վրաստանի համար: