Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հատվածում ականազերծման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին NEWS.am-ին ասաց Բերքաբերի համայնքապետ Տիգրան Հարությունյանը։
«Ականազերծման աշխատանքներն ավարտվել են, բայց սահմանազատումը դեռ շարունակվում է»,- նշեց նա։
Հարցին, թե գյուղում ի՞նչ տրամադրություններ են՝ Հարությունյանն ասաց․ «Սովորկան, մարդիկ իրենց գործերով են»։
Հարցին՝ հանդիպում սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հետ, գյուղապետն ասաց՝ ոչ։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենում պայթեցման աշխատանքներ։