Չարլզ III-ը վերադարձել է պարտականությունների կատարմանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը քաղցկեղի բուժում անցնելուց հետո, վերադարձել է պետական ​​պարտականությունների կատարմանը։

Այս մասին ասված է պետության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլլան, այցելել են Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Macmillan Cancer Center-ը, որտեղ հանդիպել են հիվանդների և անձնակազմի հետ:  

Հունվարի 26-ին Չարլզ III-ը սովորական վիրահատության է ենթարկվել՝ շագանակագեղձի մեծացման պատճառով։ Այս  ընթացքում Նորին Մեծության մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ինչի մասին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց փետրվարի սկզբին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print