ԶՊՄԿ-ն բժշկական ապահովագրություն է տրամադրում ավելի քան 12 հազար մարդու

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում․ նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը։

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար:

Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն՝ կան ընկերություններ, որոնք արդեն երկար տարիներ իրենց աշխատակիցներին տրամադրում են առողջապահական փաթեթ։

Նման ընկերություններից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

ԶՊՄԿ առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այս մոտեցման առավելությունների մասին։

Ապահովագրության կարեւորությունը եւ ԶՊՄԿ փորձը

Աշխատակիցների առողջության ապահովագրությունն ընկերություններում անհրաժեշտ է այնքանով, որ գործատուն համոզված լինի՝ իր աշխատողներն առողջ են, իսկ աշխատողները համոզված լինեն, որ խնդիրներ լինելու դեպքում գործատուն կհոգա առողջության ծախսերը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

Կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում են նաեւ ընտանիքի անդամներին: Մեր ապահովագրության պարագայում ընտանիքի անդամ են հանդիսանում ոչ միայն կինը/ամուսինը, երեխան, այլեւ ծնողները, ընտանիքի ներսում ապրող քույրը եւ եղբայրը:

Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Ապահովագրության փաթեթը

Ապահովագրության փաթեթում ներառված է գրեթե ամեն ինչ՝ կանխարգելիչ բուժզննումից, հետազոտություններից սկսած մինչեւ վիրահատություններ՝ բացառությամբ էսթետիկ միջամտությունները: Կարող եմ պնդել, որ մեր աշխատակիցներն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում:

Առողջության ապահովագրության փաթեթը տրամադրում է պայմանագրային ծառայություններ, բայց կան այնպիսի այնպիսիք, որոնք ապահովագրական ընկերությունների ծածկույթից դուրս են, բացառություններ են: Դրանք արդեն ֆինանսավորում է մեր գրասենյակը՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Մեր ընկերությունը խրախուսում է տարեկան պարտադիր բուժզննումների եւ  կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, որոնց դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել նախնական փուլում, բուժել եւ խուսափել հետագա բարդություններից:

Աշխատակիցները եւ Սյունիքի մարզի օրինակը

ԶՊՄԿ-ն ունի ավելի քանի 5 հազար աշխատակից, որոնց ընտանիքի անդամների թիվն էլ հասնում 12-13 հազարի: Նրանք մեր ապահովագրական փաթեթից օգտվելու հավասար իրավունքներ ունեն:

Մեր ձեռքի տակ ողջ բազան ունենք, թե որ աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները երբ եւ ինչ հետազոտություններ են անցել: 2023 թվականի ընթացքում 4583 շահառու օգտվել է ապահովագրական փաթեթից 8082 հայտի շրջանակում, իսկ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 600 անձի բուժում՝ 3800 դեպք։

Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Մենք բոլոր աշխատողներին խրախուսում ենք, երբեմն էլ՝ բարեկամաբար «ստիպում» ենք, որպեսզի տարեկան կանխարգելիչ բուժզննումն անցնեն: Պետք է փաստեմ, որ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքին անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձեւավորվել: Սա կարևորագույն նշանակություն ունի առողջության պահպանման համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, օրինակ, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում: Նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը: Քաղցկեղն այսօր, ցավոք, համատարած տարածում ունի աշխարհում, իսկ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և հսկողությունը հիվանդության դեմ պայքարի լավագույն ձեւերից է:

Արփի Ջիլավյան

banks.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print